Գաղտնիության քաղաքականություն

Գաղտնիություն և անձնական տվյալների պաշտպանություն

Ինչպե՞ս եվ ի՞նչ տեղեկատվություն է հավաքագրվում

www.istore.am կայքում Պատվերը ձևակերպելու ժամանակ հավաքագրվում են Ձեր տրամադրած անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, հասցե, էլեկտրոնային փոստ և հեռախոսահամար: Անձնական տվյալներ հավաքագրվում են նաև www.istore.am կայքում

Ի՞նչ նպատակով է հավաքագրվում տեղեկատվություն

Մենք օգտագործում ենք Գնորդից ստացված տեղեկատվությունը պահանջված ապրանքներն ու ծառայությունները Ձեզ տրամադրելու, ինչպես նաև ըստ անհրաժեշտության ապրանքների, զեղչերի և հատուկ առաջարկների մասին տեղեկատվություն ուղարկելու համար։

Ինչպե՞ս է պաշտպանվում տեղեկատվությունը

Ձեր տվյալների գաղտնիությունն ապահովելու համար մեր կայքը օգտագործում ենք SSL անվտանգության տեխնոլոգիան՝ տվյալների փոխանցումը պաշտպանելու համար։ Մենք պարտավորվում ենք չհրապարակել Գնորդից ստացված տվյալները բացառությամբ սույն Պայմանագրով և օրենքով սահմանված դեպքերի: Մենք կարող ենք նման տվյալները փոխանցել գործակալներին և երրորդ անձանց, ովքեր գործում են մեզ հետ պայմանագրի հիման վրա՝ Գնորդի հանդեպ ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով, ինչի համար Գնորդը սույնով տալիս է իր անվերապահ համաձայնությունը:

Ընդունելով սույն օֆերտան՝ Գնորդը տալիս է իր թույլտվությունը և համաձայնությունը առ այն, որ «Այսթոր» ՍՊԸ ընկերությունը մշակի իր անձնական տվյալները, այդ թվում նաև անունը, ազգանունը, հայրանունը, բոլոր տրամադրված հասցեները, հեռախոսահամարները, էլեկտրոնային հասցեները, իրականացնի անձնական տվյալների հավաքագրում, համակարգում, կուտակում, պահպանում, ճշգրտում (թարմացում, փոփոխում), օգտագործում: